ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.05.2015

Հայաստանի Ագրարային համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը չեն տեղափոխվելու Գյումրի. կառավարությունը նման մտադրությու

18.05.2015; www.shamshyan.com

Գագիկ Շամշյանի բացառիկ տեսանյութը՝ նախարարի հետ հարցազրույցից:

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված մայիսի 15-ին ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստում հնչեցված այն հարցի վերաբերյալ, որով առաջարկվել է Երևանը բեռնաթափելու նպատակով Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրի տեղափոխել Երևանում գործող մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություն, այդ թվում՝ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, Հայաստանի Ագրարային համալսարանը և այլն:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ Քաղաքաշինության նախարարության պարզաբանումը.

«Սույն թվականի մայիսի 15-ին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստը, որի օրակարգում Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր:

Կոլեգիայի ընթացքում հնչած մասնագիտական առաջարկությունների խեղաթյուրումից, թյուրըմբռնումից և տարատեսակ մեկնաբանությունների արդյունքում դրանք որպես նախարարության պաշտոնական տեսակետ ներկայացնելուց խուսափելու համար քաղաքաշինության նախարարությունը հայտնում է՝ որևէ կոնկրետ ԲՈՒՀ Գյումրի տեղափոխելու պաշտոնական նախագիծ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ծրագրված չէ: Ավելորդ չենք համարում նշել, որ որոշ նախարարություններ և ԲՈՒՀ-եր Գյումրի, Աբովյան և այլ քաղաքներ տեղափոխելու առաջարկությունները վաղուց շրջանառության մեջ են:

Քաղաքաշինության նախարարին կից կոլեգիան, որը ներառում է պրոֆեսիոնալների լուրջ կազմ վերջին նիստում քննարկել է Գյումրիի քաղաքաշինական զարգացման վերաբերյալ առաջարկները՝ մարզերի համաչափ զարգացման համատեքստում: Ընդ որում, համանման քննարկումները շարունակական բնույթ են ունենալու՝ ուրվագծելով Հայաստանի տարբեր քաղաքների զարգացման հնարավորությունները: Մասնագետներն ազատ են կոլեգիայի հարթակում իրենց պատկերացումներն ու կարծիքները բարձրաձայնելու, ներկայացնելու վերաբերյալ»:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ոչ կառավարությունը, ոչ նախարարությունը նման հարց չեն քննարկել և մտադրություն էլ չունեն ԲՈՒՀ-երը տեղափոխել Գյումրի. դա ճարտարապետ Մուշեղյանի կարծիք-տեսակետն է, բայց ոչ՝ կառավարության, ոչ ՀՀ Քաղաքաշինության ու ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունների: