ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.05.2015

Մշակութային օջախների հարմարեցումը՝ կախված բյուջեի մուտքերից

16.05.2015; www.disabilityinfo.am

Դեռևս 2014-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանձնարարել էր աշխատակազմի քաղաքաշինության պետական տեսչությանը կարճ ժամկետում ուսումնասիրություններ կատարել ամբողջ հանրապետության տարածքում ու ծանոթանալ մշակութային օջախներում տիրող իրավիճակին:
Արդյունքում ՀՀ մշակույթի նախարարությունը տրամադրել էր իրենց ենթակայությամբ գործող այն օբյեկտների ցանկը, որոնք չունեն հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի մուտքի և ելքի համար նախատեսված թեքահարթակներ, համապատասխան պայմաններ: Այդ ցանկում ընդգրկված թանգարանները տասնյոթն են:
Disabilityinfo.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ արդյունքներ տվեց քաղաքաշինության և մշակույթի նախարարության այս համագործակցությունը։ Ո՞ր մշակութային օջախների համար է ծրագիրը մեկնարկել, ի՞նչ ժամկետներում դրանք կավարտվեն։ ՀՀ քաղաքաշինության նախարարությանից պատասխան նամակով տեղեկացնում են.
«Քաղաքաշինության նախարարը հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման քաղաքականության զարգացման նպատակով հանձնարարել էր նախարարության աշխատակազմի համապատասխան մասնագետներին ուսումնասիրել և խոշորացված նախահաշիվ կազմել Ալեքսանդր Սպենդարյանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյան համերգասրահի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության պետական թանգարանի, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի, ինչպես նաև՝ կառավարական թիվ 3 մասնաշենքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մատչելի (արտաքին և ներքին թեքահարթակների, վերելակների, սանհանգույցների ստեղծմամբ) դարձնելու առումով»:

Պատասխանում նաև նշվում է, որ այս խնդրին լուծում տալու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով Նարեկ Սարգսյանը հարցը քննարկել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Արդյունքում՝ ՀՀ կառավարական 3-րդ տան համար կառավարությունը հատկացնելու է 40 մլն դրամ, իսկ վերը նշված հինգ շինությունների համար գումար կհատկացվի տարվա երկրորդ կիսամյակում՝ կախված բյուջեի հիմնական մուտքերից: