ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


09.04.2015

Գորիսում ներդրվելու է «Խելացի քաղաք» պիլոտային ծրագիրը

09.04.2015; armenpress.am
ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ զարգացման ծրագրերի աջակցությամբ` Երևանում ապրիլի 9-ին տեղի ունեցավ «Ազգային կարողությունների զարգացում Հայաստանի բնակարանային քաղաքականության և քաղաքների պլանավորման բնագավառներում» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովի մեկնարկին ՀՀ կառավարության և ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ զարգացման ծրագրերի գրասենյակի միջև ստորագրվեց համագործակցության փոխըմբռնման հուշագիր:

«Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ զարգացման ծրագրերի գրասենյակի և Հաբիթաթի հետ համագործակցությամբ մենք իրականացնում ենք «Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման» ծրագիրը, որի շրջանակում նախատեսում ենք իրականացնել քաղաքների պլանավորման և զարգացման, հողերի կառավարման, բնակարանային քաղաքականության և մի շարք այլ ուսումնասիրություններ, ինչպես նաև «Խելացի քաղաք» պիլոտային ծրագիրը` Գորիս քաղաքի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և հավելեց, որ ծրագրի շրջանակում կատարված ուսումնասիրությունների հիման վրա նախատեսվում է մշակել վերը նշված ոլորտներում առկա խնդիրների լուծմանը ուղղված բարեփոխումներ և քայլեր ձեռնարկել դրանց իրականացման համար:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում նախատեսվող «Խելացի քաղաք» պիլոտային ծրագրի շրջանակում համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց նաև ՀՀ կառավարության, Գորիսի քաղաքապետարանի, ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ զարգացման ծրագրերի գրասենյակի և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հայաստանյան գրասենյակի միջև:

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանը շեշտեց, որ վերոնշյալ ծրագրի շրջանակներում հենց Գորիս քաղաքի ընտրությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: «Գորիսի ընտրությունը պատահական չէ. քաղաքի ընտրությունը կատարվել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ երկար քննարկումների արդյունքում: Գորիսը հիմնականում պահպանել է իր քաղաքային միջավայրը և կարող է արագ վերականգնել իր նախկին տեսքը: Բացի այդ` Գորիսը գտնվում է դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Իրանի Իսլամական Հանրապետություն տանող կարևորագույն ճանապարհների խաչմերուկում, ինչպես նաև Գորիսը շատ մոտ է Հայաստանի հարավային սահմանին»,-լրագրողների հետ զրույցում ընդգծեց նաև հավելեց, որ վերը նշված ծրագիրը կնպաստի, որ Գորիսում կատարվեն ներդրումների, ինչը կնպաստի տարածաշրջանի համաչափ զարգացմանը, որ կարևորում է նաև ՀՀ կառավարությունը: «Հուշագրի ստորագրումից հետո մեր և միջազգային փորձագետների ջանքերով առաջիկա 15-20 տարվա համար կկազմվի համապատասխան գործողությունների ծրագիր, որից հետո մենք արդեն կսկսենք մոնիթորնգի փուլը»,-նկատեց Ռուզաննա Ալավերդյանը:

ՀՀ Սյունիքի մարզի  Գորիս քաղաքում ապրիլի 10-11-ը տեղի կունենա «Գորիսը՝ խելացի քաղաք» աշխատաժողովը, որի շրջանակում միջազգային և լոկալ փորձագետների մասնակցությամբ կքննարկվեն Գորիսը կատարյալ դարձնելու նպատակով իրականացվելիք քայլերը: