ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.03.2015

Բազմաբնակարան շենքերի բարելավման համար 40 տոկոսի սուբսիդիա են խոստանում համատիրություններին

27.03.2015; armenpress.am

Հայաստանում բազմաբնակարան շենքերի շահագործման և կառավարման բնագավառում առկա են տարբեր խնդիրներ, որոնք ունեն օրնսդրական և ինստիտուցիոնալ լուծումների կարիք: Հարցի արդիականությունը հաշվի առնելով` «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամն ու տեղական գերատեսչությունները նախաձեռնել են մի շարք ծրագրեր:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում անցկացված ասուլիսի ժամանակ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը հայտնեց, որ անցկացվել է ուսումնասիրություն այլ երկրների փորձի հիման վրա և կազմվել առաջարկությունների փաթեթ:

«Գերակա խնդիրներ ենք համարել և ուսումնասիրել բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների բարելավման, էներգաարդյունավետության բարձրացման, համատիրությունների կարողությունների զարգացման հարցերը: Ծրագրերի իրականացման համար հուշագիր ենք կնքել Երևանի քաղաքապետարանի հետ, և այսուհետ 40 տոկոս սուբսիդիա է տրամադրվելու այն համատիրություններին, ովքեր ցանկանում են բարելավել շենքային պայմանները: Իսկ գումարի մյուս մասը համատիրությունները կարող են վարկային միջոցների տեսքով ստանալ գործընկեր բանկից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վարդանյանը: Նա տեղեկացրեց, որ առաջարկությունների փաթեթն ամբողջական տեսքի կբերվի մոտակա ժամանակներս, ինչից հետո կփորձեն գտնել գործընկեր հիմնադրամներ և կյանքի կոչել ծրագերը:

ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ Սամվել Սրապյանն էլ նշեց, որ այս տարի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնց միջոցով կկարգավորվի դաշտը: Նրա խոսքով` Հայաստանում առկա մոտ 19 հազար շենքերի բնակարանների շուրջ 96 տոկոսը մասնավորեցված է, սակայն խնդիրներ կան ընդհանուր օգտագործման տարածքների հետ կապված:

«Օրենսդրական փոփոխությունների ժամանակ լուծումներ կտրվեն նաև այդ հարցերին: Թեև օրենսդրական դաշտի կատարելագործումը բոլոր խնդիրներին ժամանակակից լուծումներ տալու երաշխիք չէ դեռևս, սակայն դա առարկայական հիմք է ստեղծում դրանց համար: Բնակարանների սեփականատերերի զգալի մասը դեռևս չի հասկանում, որ բացի սեփական բնակարաններից պատասխանատվություն ունեն նաև շենքի ընդհանուր օգտագործման տարածքների համար, որն էլ ազդում է ամբողջ շենքի հարմարավետության վրա»,- ասաց Սրապյանը: Նա հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում չի բացառվում «Բազմաբնակարան շենքերի մասին» և «Համատիրության մասին» օրենքների միաձուլումը:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը ծրագիրն իրականացնում է «Վիշեգրադ» միջազգային ֆոնդի ֆինանսական աջակցությամբ: Հիմնադրամի կողմից մշակված առաջարկությունների փաթեթի կազմման համար հաշվի է առնվել Վիշեգրադյան հիմնադրամի երկրների և Ուկրաինայի փորձի ուսումնասիրությունը: