ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.03.2015

Նախարարը մեծ ջանքեր է գործադրել, որ «Հին Երևան» ծրագիրն իրողություն դառնա. քաղաքաշինության փոխնախարար

11.03.2015; tert.am

Նախարարը մեծ ջանքեր է գործադրել, որ «Հին Երևան»  ծրագիրն իրողություն դառնա: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը:
 
«Ես դրական եմ համարում` ինչ-որ ժամանակ քանդված, ապամոնտաժած շինությունների հավաքելը՝ միջավայր ստեղծելու համար»,-ասաց նա:
 
Նա նշեց, որ մեր հուշարձանների, հին շինությունների պահպանությունն օրենքով է սահմանված, ինչը և արվում է:
 
Ինչ վերաբերում է  Աֆրիկյանների տան ապամոնտաժմանը, ապա փոխնախարարն ասաց, որ դրանով տրանսպորտային համակարգի մեծ խնդիր էր լուծվում:
 
«Ապամոնտաժել և տեղափոխել մեկ այլ վայր՝ օրենքով էլ թույլատրվում  է, ինչի համար ստացված է նաև կառավարության թույլտվությունը: Կարծում եմ, որ այդ կիսաքանդ, կիսաավեր կառույցը պետք է իրեն հարիր միջավայրում վերակառուցվի»,-ասաց նա և նշեց, որ  դա դրական է գնահատում: