ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


17.11.2014

«Երևանյան ճարտարապետական բիենալե-2014» մրցույթ-ցուցահանդեսն ամփոփեց արդյունքները

15.11.14; tert.am
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում նոյեմբերի 15-ին անցկացվեց դեռևս հոկտեմբերի 6-ին մեկնարկած մրցույթի մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը:

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասաց, թե մրցութային հանձնաժողովը երկար է աշխատել ներկայացված նախագծերն ուսումնասիրելու համար: «Այսուհետև երկու տարին մեկ անգամ ենք կազմակերպելու «Երևանյան ճարտարապետական բիենալե» մրցույթ-ցուցահանդեսը, և եթե այս տարի ունեինք 12 երկրից մասնակից, հույս ունենք, որ թիվը կավելանա»,- հայտարարեց Աշոտ Գրիգորյանը:

Մրցանակների հանձնմանը ներկա ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է հաճախ ցուցադրել ճարտարապետների գործունեությունը և տարբեր քննարկումներ կազմակերպել:

«Բիենալեն երկրորդ փորձն էր, և կարևոր երևույթ էր: Կան հետաքրքրության արժանի գործեր, սակայն դեռևս լիարժեք չի հաջողվել հստակ տարանջատումներ անել, պահանջներ շարադրել մասնակիցների համար: Մենք հաջորդ անգամ բոլորին այլ որակի և մակարդակի բիենալե կանցկացնենք»,- հայտարարեց Նարեկ Սարգսյանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ իր հերթին հույս հայտնեց, որ հաջորդ տարիների ընթացքում մրցույթի մասնակիցների թիվը կավելանա և ներկապնակը կգունեղանա:

Միջոցառման ընթացքում առաջին կարգի դիպլոմների և քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար մեդալների արժանացան Հուրի Ավետիսյանը, Արա Զարյանը, Քրիստին Լամողուենը, Արմեն Ղազարյանը: Պարգևներ ստացան նաև երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները:

Հատուկ դիպլոմներ հանձնվեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Ճարտարապետների միության կողմից: Բիենալեի հաղթողի և գրան պրի մրցանակներ չշնորհվեցին: