ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


10.11.2014

«Հին Երևանի» իրագործման աշխատանքները հնարավոր է սկսվեն 2015 թ. վերջին

6.11.2014; lragir.am

«Հին Երևան» ծրագիրն իրականացնելու համար կառավարությունն այսօրվա նիստում նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու որոշում ընդունեց:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կառավարության նիստում ասաց, որ սկսում են նախապատրաստական աշխատանքներ՝«Հին Երևանի» իրագործման համար, և լավ կլինի, եթե միասնական կառուցապատող լինի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ խոշոր ներդրող կա, սակայն  խնդիրները հաղթահարված չեն: «Իմ անձնական խնդրանքով մեր հայրենակիցներից մեկը, որը ֆինանսական մեծ հնարավորություններ ունի, համաձայնել է այս ծրագիրն ավարտի բերել: Նա մեծ ներդրում է իրականացնելու՝ 20-130 մլն դոլար: Ուղղակի բազմաթիվ խոչընդոտներ կան ստեղծված, հիմա փորձում ենք հաղթահարել, որպեսզի 2015 թվականի վերջում աշխատանքները սկսենք, եթե, իհարկե, մեզ հաջողվի հաղթահարել այդ խոչըդնոտները»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ «Հին Երևան»-ի իրագործումը տարիներ շարունակ ձգձգվում է: Ծրագրով Երևանի քաղաքապետարանը մտադիր է մեկ վայրում հավաքել Երևանի հուշարձանների մի մասն ու պատմամշակութային միջավայր ստեղծել Աբովյան. Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի, Արամի փողոցներում պարփակված հատվածում: Այդ տարածքներում կան նաև բնակելի շենքեր, որոնց բնակիչները տարիներ շարունակ հայտնվել են անելանելի վիճակում: