ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


10.11.2014

Գյումրու անօթևան ընտանիքների խնդիրը կլուծվի ԲԳՎ-ների ծրագրի միջոցով

6.11.2014; armenpress.am

Գյումրիում երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների խնդիրը կլուծվի բնակարանի գնման վկայագրերի տրամադրման պետական ծրագրի միջոցով: Այս մասին նոյեմբերի 6-ին, Շիրակի մարզպետարանում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարության հոկտեմբերի 2-ի թիվ 1151-Ն որոշմումը: Այդ նպատակով այս տարվա համար Շիրակի մարզպետարանին ՀՀ բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացվել է 1 մլրդ 500 հազ. դրամ գումար: Բնակարանների համար սահմանված է 1 քառակուսի մետրի համար՝ 109 հազար 300 դրամ գումար, ըստ որի` մեկ սենյականոց բնակարանի համար կտրամադրվի 4 մլն դրամ, երկու սենյականոցի դեպքում՝ 6 մլն դրամ, երեք սենյականոցի՝ 7 մլն 100 հազար դրամ, և չորս սենյականոց բնակարանի համար կհատկացվի 8 մլն 200 հազար դրամ: Բնակարան կարելի է ձեռք բերել հանրապետության ցանկացած բնակավայրում: Այս փուլում ծրագիրը կընդգրկվի 215 շահառու: Շահառուները կհաստատվեն ՀՀ քաղաքաշինության նախարարության հատուկ հանձնաժողովի կողմից՝ փաստաթղթային ճշգրտումներից հետո: Վկայագրերի հատկացման առաջին փուլի ընթացքում վկայագիր կտրամադրվի հատուկ արտոնություններ ունեցող շահառուներին: Ծրագրին մասնակցելու ծանուցում ստացած շահառուները, մինչ վկայագրի ստանալը, պետք է մարզպետարան ներկայացնեն դիմում՝ ընտանիքի բոլոր չափահաս անդամների անունից: Շահառուները վկայագրերով հնարավորություն ունեն ձեռք բերել բնակարանը, եթե տվյալ բնակարանը կհամապատասխանի բնակության համար անհրաժեշտ բոլոր նորմերին: Կեղծ գործարքները բացառելու համար նախապես գումարի միայն 60 տոկոսը կհատկացվի, իսկ մնացածը` միայն առքուվաճառքն ավարտելուց և ժամանակավոր կացարանը քանդելու մասին տեղեկանքը տրամադրելուց հետո: