ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


03.10.2014

2015-2016թ. ամբողջովին լուծված կլինի աղետի գոտու բնակարանների խնդիրը. Նարեկ Սարգսյան

02.10.2014, tert.am

Գյումրի քաղաքում շահառու ճանաչված ընտանիքներից մոտ 450-ը բնակարանի կարիք ունի, և կառավարության այսօրվա նիստում որոշվել է այդ ընտանիքներից 215-ին տրամադրել բնակարանների գնման վկայագրեր:

«Շահառուների նախնական թիվը 430 էր, մոտ 20 ընտանիքներ դատարանի միջոցով ապացուցել են իրենց շահառու լինելը: Այս որոշումով լուծվում է 215-ի խնդիրը: Հաջորդ կեսի խնդիրը կլուծենք 2015թ.-ին, և աղետի գոտուց տուժածների հարցն արդեն լուծված կլինի»,-նիստից հետո կայացած ասուլիսին լրագրողներին հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ շեշտելով, որ 2015-2016թ.-ին ամբողջովին լուծված կլինի աղետի գոտու բնակարանների խնդիրը:

Նախարարի ներկայացմամբ՝ շահառուներին կտրամադրվի գումար բնակարան գնելու համար. եվ եթե այդքան ընտանիք բնակարան գնի Գյումրիում, այնտեղ անշարժ գույքի շուկայում բավականին աշխուժություն կլինի:

«Ավելի ճիշտ է, որ բնակարանները տրամադրվեն այս տարբերակով: Սա նաև հնարավորություն է տալիս նրանց ընտրության: Գյումրիում դատարկ տները շատ են: Սա փորձված եղանակ է, կիրառվել է նախկինում և դրական արդյունքներ է տվել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ կառավարության այսօրվա որոշմամբ շահառուներին կհատկացվի մեկ մլրդ հինգ հարյուր մլն դրամ:

Նախարարը նաև նշեց, որ բնակչին առձեռն չեն տալիս գումար, այդ գումարը փոխանցում են գնվելիք բնակարանի սեփականատիրոջը: