ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


28.08.2014

Տեղի կունենա Մասիսի թիվ 5 դպրոցի նոր մասնաշենքի բացումը

28.08.2014, armenpress.am 


Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա Մասիսի թիվ 5 դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությունը, որի համար ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակը տրամադրել է 317 մլն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2010 թվականից:
Նույն գրասենյակի միջոցներով Գիտելիքի օրը տեղի կունենա մեկ այլ` Վարդաշեն գյուղի դպրոցի մարզադահլիճի բացման արարողությունը: Ավարտին են մոտեցել նաեւ հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: Վարդաշենի նորակառույց դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2008 թվականին, որի համար տրամադրվել է 456 մլն 624 հազար դրամ:
Արարատի մարզում պետբյուջեի միջոցներով, 2014 թվականին իրականացվում է  կրթական օբյեկտների 18 ծրագիր: 13 դպրոցներում իրականացվում են վերանորոգման, ներքին հարդարման աշխատանքներ, որոնց համար պետբյուջեից հատկացվել է 210 մլն 500 հազար դրամ: Մարզի Վերին Դվին, Զորակ, Ոսկետափ, Փոքր Վեդի եւ Նոր Ուղի  համայնքների դպրոցներում կատարվում են գազաֆիկացման, պատուհանների եւ դռների փոփոխման, ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Հիշյալ հինգ դպրոցների աշխատանքների համար հատկացվել է  90 մլն դրամ: Արտաշատի թիվ 4 դպրոցում 19 մլն 300 հազար դրամով իրականացվում են տանիքի վերանորոգման աշխատանքներ: Հիշյալ աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 1-ից եւ կավարտվեն մինչեւ հոկտեմբերի 5-ը: