ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


25.08.2014

Պաշտոնավարման 100-րդ օր. ազգային շինությունների ճակատագիրը` ըստ Նարեկ Սարգսյանի

22.08.2014, armnewstv.am

Զվարթնոցը քանդելու մասին դեռ որոշում չկա, իսկ Հյուսիսային պողոտայի նորոգումը կավարտվի հոկտեմբերին:

Արհեստական թփերի փոխարեն` կաթիլային տարբերակով աճող ծառեր, կոշտ նյութերով սալահատակ ու քանդակներ: Այդ տեսքով Հյուսիսային պողոտան նորոգված ու բարեկարգված պատրաստ կլինի հոկտեմբերի կեսից: Պարզվում է` Զվարթնոց օդակայանը քանդելու մասին որոշում դեռևս չկա: Քաղաքաշինության նախարարի հավաստմամբ` հեղինակների հետ համատեղ ստեղծվում է աշխատանքային խումբ, որը տեղում կուսումնասիրի խնդիրներն ու կգտնի լուծումներ:
 
Առանց Աֆրիկյանների շենքի հիշատակման Քաղաքաշինության նախարարի հետ հանդիպում հնարավոր չէ: Ըստ Նարեկ Սարգսյանի, շենքը կամ պետք է մոտ 4-5 մետր ետ տարվեր, կամ տեղափոխվեր: Խնդիրը հանգուցալուծվեց տեղափոխմամբ: Այն տեղ կգտնի Հին Երևանի սրտում: Գեղեցիկ է հնչում, բայց այլ հարց է, թե երբ կսկսեն կյանքի կոչել Հին Երևան նախագիծը: Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը համոզված է, հոկտեմբերից ոչ ուշ Հին Երևան նախագիծը նոր թափ կառնի: Ու առաջինն էլ հենց Աֆրիկյանների շենքը կլինի: Նարեկ Սարգսյանն ասում է, որ իրեն շատ են մտահոգում կիսակառույցները: Այսինքն, այդ շինությունները, որոնք ապամոնտաժվեցին ու մինչև այսօր էլ պարզ չէ, թե դրանց տեղում ինչ է կառուցվելու: Օրինակ` Երիտասարդական պալատը, կամ Սևան հյուրանոցը: Թեև այլ հեղինակավոր շինությունների քանդման մասին հարցը նախարարը համարեց սարկազմ, բայց քանի որ հարցը հնչեց` պատասխան էլ եղավ` այլ նման շենքեր չեն քանդվի:

Մանրամասները տեսանյութում: