ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.02.2019

Ավետիք Էլոյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե՝ նախանշվել են առաջիկա համատեղ անելիքները

ՀՀ քաղաքաշինության կոմիտե է այցելել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նորանշանակ խորհրդական Ավետիք Էլոյանը, որը համակարգելու է տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի եւ ներդրումային ծրագրերի հարցերը:

Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն աշխատակազմի անունից շնորհավորել է Ավետիք Էլոյանին՝ նշանակման կապակցությամբ, նշելով, որ դա թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել այն ծրագրերը, որոնց մեկնարկն արդեն տրվել էին վերջինիս՝ Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարելու ժամանակահատվածում:

Ավետիք Էլոյանը, Կոմիտեի աշխատակազմի ղեկավարների հետ քննարկել է քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրներն ու դրանց լուծման տարբերակները, նախանշել առաջիկա համատեղ անելիքները, ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները պարբերական դարձնել` ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչելու նպատակով: