ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.02.2019

«Խնդիրը դիտարկել ոչ միայն նաև բնակապահովման, այլ համայնքների քաղաքաշինական միջավայրի վերականգման համատեքստում». կայացել է աշխատանքային խ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեում կայացել է ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերին համապատասխան որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Խումբը ձևավորվել էր 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների և դրանցում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների մշակման նպատակով:

Հիշեցնենք, որ խմբի կազմում ներառված են ինչպես պետական, տարածքային և տեղական իշխանության մարմինների ներկայացուցիրներ, այնպես էլ աղետի գոտու հիմնախնդիրների կանոնակարգմանն առավել ներգրավված հասարարակական հատվածի ներկայացուցիչներ:

Հանդիպմանը նախ ամփոփ ներկայացվել է մարզերից պարբերաբար Քաղաքաշինության կոմիտե ներկայացված գրաֆիկական և աղյուսակային նյութերի վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ դեռևս համալրման ենթակա տվյալների մասով: Այնուհետև քննարկվել է տեղեկատվության նախնական վերլուծության արդյունքում գծագրված հիմնական պատկերը՝ ոչ հիմնական շինությունների՝ այսպես ասած, ծագումնաբանության (կառուցված կամ տեղադրված տնակներ, ավտոտնակներ, քարաշեն կառույցներ, մոդուլներ), տիպերի, պատկանելության, օգտագործման նպատակի, և վիճակի, դրանցում բնակվող ընտանիքների՝ տնակում բնակվողի կարգավիճակում հայտնվելու պատճառների մասով:

Քննարկման ավարտին հստակեցվել են մինչև հաջորդ հանդիպում իրականացվելիք աշխատանքները. մասնավորապես շեշտադրվել է համայնքների և մարզպետարանների կողմից տեղեկատվության օր առաջ համալրման անհրաժեշտությունը:

«Ոչ ավելի, քան մեկ ամիս». հանդիպումը ղեկավարող Ա. Ղուլարյանը հորդորեց տեղեկատվությունը համալրելու և սահմանված ընթացակարգով Կոմիտե ներկայացնելու գործընթացն այդ ժամկետում՝ կարևորելով առաջարկությունների մշակման համար հիմնավոր տեղեկատվության առկայությունը:

Միաժամանակ, հաշվի առնելով աշխատանքային խմբի առաջարկությունը, հանձնարարվեց տեղեկատվության համալրմանը զուգընթաց արդեն իսկ սկսել սկսել գծագրված խնդիրների կանոնակարգմանն ուղղված առաջարկությունների հավաքագրման և քննարկման գործընթացը:

«Պետք չէ սա դիտարկել միայն որպես բնակապահովման հարց: Աղետի գոտու բնակավայրերում, հատկապես այնպիսի քաղաքներում ինչպիսիք են Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, Ստեփանավանը, պետք է մոտենալ խնդրի արմատական լուծման տեսանկյունից, այն դիտարկելով նաև համայնքների քաղաքաշինական միջավայրի վերականգմանն համատեքստում»,- շեշտել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը՝ կարևորելով խնդրի քաղաքաշինական և սոցիալական կանոնակարգման ուղղությամբ համակարգված և հասցեական մոտեցման ցուցաբերման անհրաժեշտությունը: