ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.01.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը խորհրդակցություն է հրավիրել

Ինչպես լուծել երկար տարիներ մասնագետների կողմից բարձրաձայնվող՝ շենքերի անձնագրավորման, միասնական համակարգչային տեղեկատվական համակարգի ներդրման խնդիրներն ու արդյունավետ դարձնել մեր երկրում առկա շուրջ 28 մլն քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող բազմաբնակարան բնակելի ֆոնդի կառավարումն ու պահպանումը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի ունեցած քննարկման ընթացքում Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին են ներկայացվել այս հարցերի ուղղությամբ՝ 2018 թվականի նոյեմբերից ՄԱԶԾ կողմից ներգրավված կապալառուների իրականացված աշխատանքները:

Հարցն ամբողջությամբ պատկերացնելու համար, հիշեցնենք, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով Քաղաքաշինության կոմիտեին է վերապահված շենքերի պահպանման, անվտանգ շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացման) առաջարկությունների մշակումը, շենքերի անձնագրավորման կազմակերպումն ու համակարգումը, քաղաքաշինական կադաստրի վարումն ու կադաստրային ամփոփումը:

Կոմիտեն դիմել էր ՄԱԶԾ մշտական գրասենյակին՝ «Էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ ԿԿՀ ծրագրի շրջանակներում որոշ աշխատանքների իրականացմանն աջակցելու հնարավորության հարցը քննարկելու խնդրանքով:

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը հայտնել էր, որ առաջարկությունները համահունչ են ծրագրի նպատակներին և պատրաստակամություն հայտնել առաջնահերթ անդրադառնալ հասարակական, բազմաբնակարան շենքերի անձնագրերի օրինակելի ձևերի մշակման և շենքերի տեղեկատվական համակարգի ներդրման համակարգչային ծրագրի տեխնիկական առաջադրանք կազմելու, ինչպես նաև բազմաբնակարան շենքի պահպանման, հուսալիության բարելավման, էներգաարդյունավետության բարձրացման, շահագործման կանոնների մշակման աշխատանքներին:

Մրցույթների արդյունքում՝ անձնագրերի մասով աշխատանքներն իրականացրել են «Ուրբան» հիմնադրամի և «Հայնախագիծ» ԲԲԸ կոնսորցիումի կողմից, շահագործման կանոնների մասով՝ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը:

Քննարկման ընթացքում այդ կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են առ այսօր կատարված աշխատանքները, անձնագրավորման գործընթացի խոչընդոտները, վերլուծել շենքերի միասնական տեղեկատվական համակարգերի ներդրման միջազգային փորձը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի, Կոմիտեի մյուս մասնագետների դիտարկումների և վերլուծությունների հիման վրա՝ առաջարկվեց լրամշակել ներկայացված փաստաթղթերը, քննարկել դրանք շահագրգիռ պետական մարմինների և մասնագիտական հանրության հետ: