Քաղաքաշինության կոմիտեում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Այսօր, հունվարի 29-ին, վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկի սենյակում: Ժամը 07:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կառավարական 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկումն կատվում է ծուխ:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք, վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:59-ին, մարվել՝ 08:16-ին: Այրվել է սենյակի և ընդունարանի գույքը:
Տուժածներ չկան:
Փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: