ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.01.2019

Ավետիք Էլոյանը մասնակցել է ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին․խորհրդի նախագահ է ընտրվել կամրջաշինական ընկերության ղեկավարը

ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամում, ձևավորվել են հոգաբարձուների խորհուրդների նոր կազմեր:

ՃՇՀԱՀ-ում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև խորհրդի անդամ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը։

Օրակարգում եղել են համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության, համալսարանի ռեկտորի տարեկան հաշվետվության, նախորդ տարվա բյուջեի կատարողականի և այս տարվա բյուջեի նախագծի, համալսարանի հաստիքացուցակի հաստատման վերաբերյալ հարցեր։

Խորհրդի նիստում առաջարկվել են հոգաբարձունների խորհրդի նախագահի երկու թեկնածուներ՝ «Կամուրջշին» ՓԲԸ խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Երևանի գլխավոր ճարտարապետն ինքնանբացարկ է հայտարարել։

Ձայների մեծամասնությամբ ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել «Կամուրջշին» ՓԲԸ խորհրդի նախագահ, Հայաստանի շինարարների միության խորհրդի անդամ Վլադ Ասատրյանը։

Նրա ղեկավարած ընկերությունն է կառուցել Երևանի՝ Դավիթաշենի կամուրջը, Բարեկամության հրապարակի էստակադան, ինչպես նաև Աշտարակի, Ստեփանավանի,Նոր Հաճնի, Զամանլուի, Արաքս գետի սահմանային կամուրջները։

Վլադ Ասատրյանը տարիներ շարունակ սերտ համագործակցության մեջ է եղել բուհի Ավտոմոբիլային ճանապարհներ և կամուրջների ամբիոնի հետ։ «Կամուրջներ, թունելներ» մասնագիտության պետական քննական հանձնաժողովի նախագահն է։