ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


14.01.2019

Քաղաքաշինության կոմիտեի հիմնական խնդիրներից է՝ ստեղծել բնակչության բոլոր խմբերի համար մատչելի միջավայր

Տեղի է ունեցել <<Հանրակրթական դպրոցների մատչելիությունը. օրենքը գործնականում>> թեմայով զեկույցի շնորհանդեսը, որին մասնակցել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Անահիտ Հախումյանը, նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը, Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Արտավազդ Նազարեթյանը:

Միջոցառումը կազմակերպվել էր USAID, <<Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուկցիոն կենտրոնի>>, <<Պահանջատեր հասարակություն>>, <<Պատասխանատու կառավարում>> և <<Հաշմանդամություն ու ներառական զարգացում>> կազմակերպությունների համատեղ ջանքերով:

Բացման խոսքով հանդես է եկել Կոմիտեի նախագահի տեղակալ Անահիտ Հախումյանը, նշելով, որ Քաղաքաշինության կոմիտեի առջև դրված հիմնական խնդիրն է ստեղծել բարենպաստ, անվտանգ, հարմարավետ և բնակչության բոլոր խմբերի համար մատչելի միջավայր: Նշված խնդրի բաղկացուցիչ մաս է կազմում նաև հաշմանդամ անձանց համար քաղաքաշինական անարգել միջավայրի ստեղծումը և նրանց սոցիալական ներառումը կենսագործունեության բոլոր ասպարեզներում:

Ա. Հախումյանը խոսել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված իրավական ակտերի մասին, ներկայացրել Կոմիտեի պատվերով իրականացված կառուցները, որտեղ կիրառվել են բնակչության սակավաշարժ խմբերի համար մատչելիությունը ապահովող պայմաններ:

Այնուհետ ներկայացվել են <<Թրանսփարենսի Ինթերնեշլ հակակոռուկցիոն կենտրոնի>> և <<Հաշմանդամություն ու ներառական զարգացում>> կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացրած մասնակցային մոնիթորինգի արդյունքները, կատարված շինարարական աշխատանքների համապատասխանությունը սահմանված նորմերին: Կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել են՝ մատչելիության շինարարական նորմերի շարունակական բարելավման, ավարտական ակտի տրամադրման ընթացքում մատչելիության շինարարական նորմերի համապատասխանությունը հավաստելու մեխանիզմներ ներդնելու, այլ առաջարկներ:

Ներկաներին հնարավորություն է տրվել կազմակերպիչներից և Կոմիտեի ներկայացուցիչներից ճշտել իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ: