ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


08.01.2019

Կյանքից հեռացել է Վիգեն Արզումանյանը. սերունդները նրան խորը հարգանքով և մեծ սիրով են հիշելու

Երկարատև հիվանդությունից հետո, 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանը:

Տասնյակ տարիներ ոլորտի մասնագիտական բուհում դասավանդելուց բացի, Վիգեն Արզումանյանը գրեթե տասը տարի ղեկավարել է «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտը։

Նա մեծ ներդրում է ունեցել շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքերում, որոնք հետագայում հիմք են ծառայել աղետի գոտու վերականգնման ծրագրային փաստաթղթերի մշակման համար:

Ընդամենը մեկ ամիս առաջ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով՝ Վիգեն Արզումանյանը պարգևատրվել էր «Քաղաքաշինության ոլորտում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով:
Ավետիք Էլոյանն անձամբ էր այցելել վաստակաշատ մասնագետին՝ մեդալը հանձնելու, նրա մասնագիտական և մանկավարժական գործունեության համար սերունդների անունից երախտագիտություն հայտնելու:

Քաղաքաշինության կոմիտեն ցավակցում է Վիգեն Արզումանյանի հարազատներին, մասնագիտական հանրությանը, ուսանողներին՝ մեծ կորստի կապակցությամբ, հավաստիացնելով, որ հեղինակավոր մասնագետի՝ ոլորտի կայացմանն ուղղված ոչ մի ծրագիր անավարտ չի մնալու: