28.12.2018
Հայտարարվել է նախագիծ-առաջարկի մրցույթ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանին նվիրված հուշարձանի մտաըմբռնումային նախագիծ-առաջարկի բաց մրցույթ:
Մրցույթի պայմաններին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար՝ դիմել Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, 2019 թ. հունվարի 8-25-ը ներառյալ:
Հասցե՝ ք. Երևան, Կառավարական 3-րդ շենք, մուտքը՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի կողմից, հեռ.՝ +374-11-52-46-30, էլ. հասցե` ahaykazun@gmail.com: