Ի գիտություն Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի 6/2 հասցում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերող շահառուներ
ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25֊ի N 182֊Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակներում իրականացվելու են Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցված շենքային համալիրի թվով 175 բնակարանների հանձնման-ընդունման աշխատանքները:
Շահառուներին խնդրում ենք անձը հաստատող փաստաթղթերով (լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորագրով) նշված օրերին ներկայանալ Ադոնցի փողոցի 6/2 հասցեում կառուցված շենքային համալիր՝
դեկտեմբերի 17-21-ը՝ 1-ին և 2-րդ մասնաշենքերի բնակարանների շահառուներ,
դեկտեմբերի 24-28-ը՝ 3-րդ և 4-րդ մասնաշենքերի բնակարանների շահառուներ:
Հանձնման–ընդունման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել «ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ հետևյալ հեռախոսահամարով՝ 010֊28֊76֊30: