ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.12.2018

Մեզ միավորում են սեյսմաանվտանգության նպատակները

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի անունով նամակ է ստացվել ԱՊՀ անդամ պետությունների շինարարական գործունեության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի Սեյսմակայուն շինարարության և տեխնոգեն հետևանքների նվազեցման հանձնաժողովի նախագահ Մ. Կլյաչկոյից:

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Սպիտակի ողբերգությունը ոչ միայն անմար հիշատակ է, այլև մասնագիտական պատասխանատվություն՝ սեյսիկ ակտիվ գոտիներում տեղակայված բնակավայրերի կայուն անվտանգության համար: Ողբերգությունը, որի համար բոլորը ցավում են, դասեր է տվել, որոնք չպետք է մոռացվեն:

Կլյաչկոն նշում է, որ ժամանակակից կառույցների շինարարությունը, նոր շինարարական նյութերի և տեխնոլոգիաների ներդրումը, շահագործվող կառույցների սեյսմիկ ուժեղացումն ու անհրաժեշտ այլ դրույթներ՝ ճարտարապետաշինարարական պրոֆեսիոնալիզմի կարևոր և անհրաժեշտ տարրերն են: 

«Մենք հավատում ենք, որ հենց այսպիսի լավատեսական մոտեցումն է մեզ միավորում,  համատեղ ակտիվ գործունեությունը՝ ուրբանիզացված տարածքների անվտանգության նպատակներով»,- նշել է Սեյսմակայուն շինարարության և տեխնոգեն հետևանքների նվազեցման հանձնաժողովի նախագահը՝ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ բեղմնավոր համագործակցության հույս հայտնելով: