ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


03.12.2018

Ավետիք Էլոյանը մասնակցել է շինարարական գործունեության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի նիստին

Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների շինարարական գործունեության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի 38-րդ նիստը, որին մասնակցել են քաղաքաշինության ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները:

Նիստը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, ամփոփել է կառույցի 2016-2018 թթ. աշխատանքները: Օրակարգում ներառված հիմնական հարցերից են եղել ԱՊՀ երկրների ոլորտային կառույցների համագործակցությունը, շինարարության նորմատիվ բազայի զարգացման հեռանկարները, սեյսմակայուն շինարարության նորմատիվ փաստաթղթերի ներդաշնակեցումը:

Միջկառավարական խորհրդի նիստին մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և ներկայացրել «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ թեև մեր երկրում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով և մի շարք իրավական ակտերով, այնուամենայնիվ, ճարտարապետական գործունեության հետ կապված որոշ հարցեր հստակեցնելու կարիք են ունեցել:

2018թ. հունվարի 6-ից ուժի մեջ մտած «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունումն առաջին հերթին պայմանավորված է եղել ճարտարապետական գործունեության մեջ իրավական հարաբերությունների հստակ տարանջատումների անհրաժեշտությամբ: Կարևոր է եղել նաև քաղաքաշինական տարբեր բարդության փաստաթղթերի մշակման գործընթացի յուրահատկությունների կարգավորումը:

Օրենքի ընդունմանը նախորդել է ճարտարապետական գործունեության ընթացքում ծագած խնդիրների, ինչպես նաև միջազգային փորձի խորը վերլուծությունը:
Ավետիք Էլոյանը նշել է օրենքի ընդունման հետ կապված կարևոր իրավաբանական և սոցիալ-տնտեսական գործոնները՝ Հայաստանում ճարտարապետի կարգավիճակի սահմանում, ճարտարապետական գործունեության միջավայրում առողջ մրցակցության ստեղծում և այլն:

Նիստին ընդունված մի շարք որոշումների թվում՝ ԱՊՀ երկրների քաղաքաշինության ոլորտի գերատեսչություններին հանձնարարվել է ուսումնասիրել հայաստանյան փորձը՝ ուղղված ճարտարապետական գործունեության դաշտը կարգավորելուն:

Որոշման մեջ նշվում է, որ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունումը թույլ է տալիս կարգավորել ճարտարապետների և ինժեներ-կոնստրուկտորների ծառայությունների դաշտը, տրամադրել անհատական արտոնագրեր՝ մասնագետների որակավորումը բարձրացնելու գործընթացը դարձնելով շարունակական: