ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


29.11.2018

Արիաննե Կաոիլին այցելել է Քաղաքաշինության կոմիտե

Սոցիալական բնակարանաշինության Նիդերլանդների փորձն աշխարհում համարվում է լավագույններից մեկը և օգտագործվում տարբեր երկրների սոցիալական բնակարանաշինության ոլորտներում: Այս ուղությամբ հայ-հոլանդական համագործակցությունը ևս նոր չէ:

Տարիներ առաջ, Դիլիջանում սոցիալական ֆոնդի նախակարապետներ էին դարձել մի քանի շինություն, որտեղ գործելու էր երկու մոդել՝ սոցիալական վարձակալության և մատչելի բնակարանների:

Ծրագիրը, սակայն, մնացել էր անավարտ:

Հոլանդական «DIGH» հիմնադրամի ներկայացուցիչներ Հանս վան դեր Շուլցի, Մաթայն Էբբինգինի և բիզնես-խորհրդատվական ծառայություն մատուցող «Akron Consulting» ընկերության տնօրեն Արիաննե Կաոիլիի այցելությունը Քաղաքաշինության կոմիտե հետապնդում էր հետևյալ նպատակը՝ ինչ հնարավոր ներդրումային ծրագրերի շրջանակներում կարելի է ավարտին հասցնել տարիներ առաջ մեկնարկած նախագիծը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը նշել է, որ Կոմիտեն կարևորում է սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծումն ու զարգացումը՝ մեր երկրի միջին եկամուտ ունեցող ընտանիքներին մատչելի և որակյալ բնակարաններով ապահովելու համար:

Անդրադառնալով Դիլիջանում իրականացված նախագծի և քոթեջների հետագա ճակատագրին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն անհրաժեշտ է համարել տեղում գնահատել արդեն իսկ կառուցված շենքերի ներկա վիճակը, ծանոթանալ ծրագրային փաստաթղթերին` հետագա քայլերը որոշելու համար: