Ափոփվել են վիճակահանության երկու փուլերի արդյունքները
2018 թվականի նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների 1-ին փուլի վիճակահանության արդյունքում չխաղարկված 7 բնակարանների վիճակահանության 2-րդ փուլը, որին մասնակցել են 25 հավակնորդներ:
Արդյունքում` 7 բնակարաններն էլ ունեցել են շահող հավակնորդ:
Վիճակահանությունը կազմակերպվել և անցկացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի N133-Ա հրամանի համաձայն` ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1734-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի չորրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանության կարգին համապատասխան:
Բազմաբնակարան շենքերում նախատեսված 265 բնակարանների և ավտոկայանատեղիների համար կայացած վիճակահանությանը մասնակցել են բնակարան ձեռք բերելու հավակնորդ 463 պետական ծառայողներ:
Հիշեցնենք, որ բնակարանների վիճակահանության աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպել և ղեկավարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն: