ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.11.2018

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. «ՉԷ՛, ՄԻԱՅՆ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ՉԷԻՆ ՄԵՂԱՎՈՐ»

---Քաղաքաշինության կոմիտեի՝ «Վերածննդի 30 տարի» նախագիծ ---


Պատմում է Սերգեյ Նազարեթյանը՝ ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական

Աղետի օրերին ողբերգությունը համատարած էր, և այդ համատարած լինելու հանգամանքից բոլորը ուժ էին ստացել, դիմակայում էին....
Գյումրու ԳԱ Երկրաֆիզիկայի ինստիտուտի հաշվապահի աղջիկն ու թոռն էին զոհվել:

Ծանր էր մոր համար, անընդհատ ողբում էր, ամենից մեծ ցավ ապրում զոհված թոռան համար և լացի ընթացքում անիծում շինարարներին:

Մասնագետների հետ ուսումնասիրում էինք երկրաշարժի հետևանքները էպիկենտրոնային գոտում` Աշոցքի (Ղուկասյանի) Ձորաշեն գյուղի մոտ:
Այստեղ` Ձորաշեն գյուղի դիմացի լանջին հսկայական, մոտ 2 մլն տոննա զանգվածը ոչ մեծ թեքությամբ լանջով սահել էր ներքև՝ թիկունքում առաջացնելով 350մ երկարությամբ և 25 մ խորությամբ ձորակ:

Ուսումնասիրության ընթացքում, մի օր մեզ հետ վերցրեցինք նաև այդ կնոջը: Աննկարագրելի էին նրա զգացողությունները, երբ եղավ էպիկենտրոնում և տեսավ այդ ամենը` երկրաշարժի ուժը:

Երկար նստելով ձորի պռնկին, նայելով այդ տեսարանին՝ ասաց. «Չէ՛, միայն շինարարները չէին մեղավոր, երկրաշարժը հզոր էր, մենք՝ անզոր»:

Եվ այդ օրվանից դադարեցրեց շինարարներին անիծել, իսկ ողբը մեղմացավ:


Պատրաստեց Հասմիկ Պետրոսյանը
ՀՀ քաղաքաշինության կոմիտե