ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.10.2018

Կլոր սեղան Քաղաքաշինության կոմիտեում՝ միջազգային տնտեսական ցուցահանդեսի եզրափակիչ օրը

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կլոր սեղան, որին մասնակցել են «Ռուսաստան-Հայաստան էքսպո 2018» միջազգային տնտեսական ցուցահանդեսի կազմակերպիչները, ոլորտային ընկերությունների ղեկավարները:

Ներկաներին ողջունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը:

Համագործակցության նոր եզրեր, տեղական արտադրանքը ռուսաստանյան շուկայում իրացնելու և նոր տեխնոլոգիաները հայաստանյան շուկայում ներկայացնելու հնարավորություն՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը գնահատել է համագործակցությունը:

«Զարուբեժ էքսպո» ընկերության միջազգային համագործակցության տնօրեն Անատոլի Նիկոլաևը կարևորելով այս օրերին ձեռք բերված գործարար կապերը՝ ներկայացրել է կլոր սեղանին ներկա ընկերությունների գործունեությունը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը «Էկոտեխպլազա», «Արգել», «Նիքս» և այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հայաստանյան շուկայի առանձնահատկությունները, առաջարկվող արտադրանքի համապատասխանությունը գործող նորմերին և անհրաժեշտ չափորոշիչներին:

Այսօր «Ռուսաստան-Հայաստան էքսպո 2018» միջազգային տնտեսական ցուցահանդեսի եզրափակիչ օրն էր: