ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.09.2018

Նոր հայեցակարգ՝ ուղղված բակերի վերաիմաստավորմանը

Ինչից է սկսվում հայրենիքը՝ գուցե բակերի՞ց, գուցե բակում անցկացրած մանկության հիշողություններն ավելին են, քան մենք ենք կարծում:
Ինչպիսին են երևանյան բակերն այսօր: ՄԱԶԾ «հարթակային մոտեցման» շրջանակներում կազմակերպված քննարկմանը մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ Մարտուն Գրիգորյանն ու Կարապետ Դավայանը:

Քննարկման արդյունքում արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝ բակը, որպես միջավայր կորցրել է իր դեմքը, խզվել է օգտագործողի և սեփականատիրոջ կապը, կան անվտանգության խնդիրներ, բակային տարածքները կանոնակարգված չեն:

Խնդիրներ առաջացնող սոցիալական ու մշակութային գործոնների թվում նշվել են մենթալիտետը, գիտակցությունն ու կառավարման համակարգի բացակայությունը:

Քննարկման մասնակիցները տարբեր ոլորտների ներկայացուցիչներ էին, սակայն, ըստ էության, բոլորն էլ օգտատերեր, որոնք կարող են բակային տարածքի մարդակենտրոն հայեցակարգի ձևավորման հարցում իրենց ներդրումն ունենալ:

Քաղաքաշինության կոմիտեն աջակցում է բակային մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերին և ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը շարունակական է լինելու նաև այդ ուղղությամբ: