ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.09.2018

Խորհրդակցություն՝ էներգաարդյունավետ լուծումներով ցուցադրական բնակելի տան կառուցման հարցերի շուրջ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ՝ ՀՀ Լոռու մարզպետարանում 2018 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակներում նորարական տեխնոլոգիաներով և էներգաարդյունավետ լուծումներով բնակելի տների կառուցման հնարավորությունների, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների փորձարկման նպատակով կառուցվելիք ցուցադրական բնակելի տան կառուցման հարցերի շուրջ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ Լոռու մարզպետարանի և շինարարական կազմակերպության ներկայացուցիչներ, ՀՀ Լոռու մարզի գյուղական համայնքների ղեկավարներ:

Խորհրդակցությունից հետո Կոմիտեի, մարզպետարանի և շինարարական կազմակերպության ներկայացուցիչները տեղում ծանոթացել են ցուցադրական տան կառուցման նպատակով ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում նախատեսված տարածքին: