ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.09.2018

Անկախության քաղաքաշինության այս փուլում ՀՀ քաղաքացին պաշտպանված է լինելու

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի շնորհավորանքը Անկախության օրվա առթիվ.

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ։
Անկախության քաղաքաշինության տարբեր փուլերում տեղի ունեցած գործընթացները, ձեռքբերումներն ու բացթողումները տարբեր եզրահանգումների կարող են հանգեցնել։

Սակայն այսօր Քաղաքաշինության կոմիտեի օրակարգում մեկ հարց է դրված։

Ինչպիսի՞ն պետք է լինի, ըստ ՀՀ քաղաքացու, իր անկախ երկրի քաղաքաշինությունը։ Հարց, որը տարիներ շարունակ բարձրացվել, բայց միշտ չէ, որ պատասխանը տեղ է հասել։
  
Այսօր արդեն Կոմիտեն բոլոր խնդիրներն ընդհանրացնում և դրանց վերլուծության հիման վրա գործունեության նոր ուղեցույց է ձևավորում։

Ապագային ուղղված նոր մտածողություն, համարձակ մտահղացումներ, կոտրվող կարծրատիպեր՝ այո՛, այս ամենը խրախուսվելու է, սակայն ո՛չ նորմերի խախտման, ո՛չ Կենտրոնի կառուցապատման և մարդկանց բաժին ընկնող կենսական տարածքի հաշվին։

Անկախության քաղաքաշինության այս փուլում ՀՀ քաղաքացին պաշտպանված է լինելու։

Այս սկզբունքներով է առաջնորդվելու ոլորտի քաղաքականությունն իրականացնող մարմինը։