ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.09.2018

Քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է իրանական <<Նաղշ Սազան Փարս>> ինժեներա-խորհրդատվական ընկերության ղեկավար խորհրդին՝ նախագահ Ջալալ Սալեքի գլխավորությամբ:
Ընկերությունը Իրանում մոտ երեք միլիոն քմ նախագծեր է իրականացրել և հետաքրքրված է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով:

Իրանական ընկերության միջոցով Հայաստանում նախագծերի մշակման առաջարկին ի պատասխան Արմեն Մինասյանը նշել է, որ համատեղ նախագծերի մշակումը հնարավոր է Հայաստան-Իրան միջկառավարական և մասնավոր ծրագրերի շրջանակներում՝ հայկական ընկերությունների հետ համատեղության կարգով:

Քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը, որն ուսումնասիրելու և արդյունավետ համարվելու դեպքում հնարավոր է կիրառել նաև Հայաստանում:

Քննարկվել է նաև ոլորտում իրանական կողմի մասնավոր ներդրումային պատրաստակամությունը՝ Քաղաքաշինության կոմիտեի մշակած ռազմավարության շրջանակներում:

Խոսվել է շինարարության տարբեր ոլորտներում իրանական ստանդարտ և արտոնագրված արտադրությունների ինֆորմացիայի բազայի ստեղծման մասին՝ Հայաստանում ոլորտի մասնագետներին իրազեկելու նպատակով: