ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


06.09.2018

Հետաքրքրված են շինոլորտում ներդրման հեռանկարով

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է «Սեն-Գոբեն Գրուպ» ընկերության՝ ՌԴ-ում գրասենյակի գլխավոր տնօրեն Էրվան Դյուպույին, ԱՊՀ երկրներում և Ուկրաինայում հանրային կապերի տնօրեն Ռաֆայել Զոհրաբյանին, ինչպես նաև «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրումների և արտահանման մենեջեր Մարիամ Գրիգորյանին:

Սա շինանյութերի խոշոր արտադրող «Սեն-Գոբեն Գրուպ» ընկերության ներկայացուցիչների առաջին այցն է Հայաստան՝ նպատակը շինոլորտում ներդրումների հեռանկարն է:

Էրվան Դյուպույը Կոմիտեի ներկայացուցիչներին խնդրեց ներկայացնել շուկայի զարգացման միտումները, ինչպես նաև քաղաքաշինության քաղաքականության առաջնահերթությունները, նախանշելու համար ներդրման հնարավոր բնագավառները:

Կողմերի փաստեցին, որ շատ հարցերի շուրջ նպատակները համընկնում են՝ ոլորտի գիտափորձարարական կենտրոնի ստեղծում, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերամշակում, շինարարական գիտության զարգացում:

Արմեն Ղուլարյանը կարևորել է հատկապես Հայաստանում շինանյութերի արտադրության ոլորտի զարգացումը: «Մեր երկրում կան դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ և գիտական ներուժ»,- նշել է Քաղաքաշինության նախագահի առաջին տեղակալը: