31.08.2018
Քաղաքաշինության ոլորտի մասնագետների վերապատրաստման հեռանկարներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականներ Մերի Հայրապետյանն ու Արմեն Մինասյանն ընդունել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Հայաստանում ծրագրի համակարգող Ռուզան Խոջիկյանին:
Մեր երկրի պետական կառույցների հետ համագործակցելով՝ JICA-ն Հայաստանում ծրագրեր է իրականացրել՝ ուղղված նաև աղետների ռիսկի նվազեցմանը:
Ռուզան Խոջիկյանը Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև համապատասխան ծրագրերի շրջանակներում ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորությունները:
Կողմերը դիտարկել են հետագա համագործակցության այլ ուղղություններ ևս: