ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


28.08.2018

Հայտնի է Պրահայում ճարտարապետության և քաղաքաշինության փառատոնի մասնակիցը. հանդիպում Քաղաքաշինության կոմիտեում

Ճարտարապետության և քաղաքաշինության՝ Պրահայում անցկացվող ամենամյա փառատոնն արդեն ավանդույթ է դարձել:


Այս տարի «Ճարտարապետության շաբաթվա» միջոցառումներն անցկացվելու են «Ճարտարապետության 100 տարի» խորագրով:


Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է «Ճարտարապետության շաբաթ» երևանյան փառատոնի տնօրեն Տաթևիկ Զաքարյանին:


Քննարկվել է Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցության հարցը, ինչպես նաև ներկայացվել փառատոնին Հայաստանի մասնակցության ընթացքն ու ներկայի մոտեցումները:


Արդեն վեց տարի է, ինչ մեր երկիրը մասնակցում է փառատոնին: Պրահայում Հայաստանն ունի իր տաղավարը, որտեղ իրենց նախագծերի մակետներն են ներկայացրել տարբեր կազմակերպություններ, ճարտարապետական արվեստանոցներ ՝ «Ստորակետ», «Արխկոոպ», «Ուրբանյունիթ» և այլն:


2018 թվականին Պրահայի «Ճարտարապետության շաբաթ» փառատոնին Հայաստանը ներկայացնելու է «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը՝ միջազգային ժյուրիի հավանությանն է արժանացել «Այբ» դպրոցի Գ մասնաշենքի նախագիծը:


Արդեն երեք տարի է, ինչ փառատոնն անցկացվում է նաև Հայաստանում:
2018-ը բացառություն չի լինելու՝ երևանյան փառատոնն անցկացվելու է նոյեմբերի 14- 24-ը: Փառատոնի շրջանակներում կազմակերպվելու են կինոդիտումներ, դասախոսություններ, սեմինարներ: