ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


22.08.2018

Համաձայնագրի նպատակն է՝ նոր քաղաքաշինական օրակարգը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Քաղաքաշինարարներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որի նպատակն է նպաստել Կայուն զարգացման նպատակների (SDGs) և նոր քաղաքաշինական օրակարգի (NUA) իրականացմանը:

Համաձայնագրի ստորագրմանը նախորդել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի, Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանի և «Քաղաքաշինարարներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցչի հետ հանդիպումներ ու քննարկումներ աշխարհի տարբեր երկրներում USF կազմակերպության միջոցով իրականացրած ռազմավարական պլանավորման վերաբերյալ:

Ֆրանսիական կողմը, որը ներկայացնում էին «Քաղաքաշինարարներ առանց սահմանների» կազմակերպության նախագահ Մագի Քազալն և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը, Քաղաքաշինության կոմիտեի հետ պատրաստ է համագործակցել մասնագիտական տարբեր բնագավառներում՝ ազգային և ռեգիոնալ ռազմավարական պլանավորումները և այլն:

Կողմերը պայմանավորվեցին Հայաստանում հոկտեմբերին տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացնել կլոր սեղաններ՝ սոցիալական բնակարանաշինության և քաղաքաշինական այլ թեմաներով:

Դրանց ներկա կգտնվեն ինչպես հայ, այնպես էլ ֆրանկոֆոն երկրներից Հայաստան ժամանած բարձրաստիճան այրեր և մասնագետներ: