ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.08.2018

Սեյսմիկ անվտանգությունից մինչև բնակավայրերի զարգացում. Ավետիք Էլոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին և դեսպանատան` հանրային դիվանագիտության բաժնի պատասխանատու Հոսեյն Շիրխանիին:

Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է ներառել տարբեր բնագավառներ՝ շինանյութերի արտադրություն, շինարարական ընկերությունների համատեղ գործունեություն, Մեղրիի ազատ տնտեսական գոտում իրանական կողմի ներգրավվածություն, բնակելի տների կառուցում:

ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ հայ-իրանական փոխհարաբերություններում ակնառու արդյունքների գրանցման համար մի շարք ոլորտներում մոտեցումները վերանայման կարիք ունեն:

Նա, մասնավորապես, խոսել է արտոնագրված շինանյութերի արտահանման ու ներմուծման, վերականգնողական էներգետիկայի և կայուն զարգացման բնագավառում համագործակցության խթանման, գյուղական համայնքների զարգացման, խոշոր քաղաքների ապակենտրոնացման, Հյուսիս-հարավ մայրուղու հարակից բնակավայրերի զարգացման անհրաժեշտության մասին:

Կողմերը չեն շրջանցել նաև սեյսմիկ անվտանգության խնդիրը՝ երկու երկրներն էլ գտնվում են սեյսմավտանգ տարածքում և սեյսմիկ կենտրոնների համագործակցությունը կարող է մեծ դեր ունենալ աղետների դեպքում բնակչության խոցելիությունը նվազագույնի հասցնելու գործում:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշել է, որ իսկապես ոլորտում մոտեցումներ են փոխվել, կարևորվել առաջնային խնդիրներ:

Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակում երկու երկրների քաղաքաշինության ոլորտում ձևավորված հարաբերությունները կմտնեն նոր, գործնական հարաբերությունների փուլ, որը կներառի կառուցապատման, շինոլորտի մասնագետների վերապատրաստման, ներդրումային, կրթական, արտադրական և այլ բնագավառներ: