ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


14.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե

ՀՀ քաղաքաշինության կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ուղեկցությամբ փոխվարչապետը շրջել է աշխատասենյակներում, ծանոթացել քաղաքաշինական քաղաքականություն վարող մարմնի տարբեր ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ:

Կոմիտեում շրջայցն ավարտելուց հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հետ քննարկել է ոլորտի մի շարք հիմնախնդիրներ, խոսել դրանց լուծման ուղիների մասին:

Կառուցապատման նպատակով տրամադրվող թույլտվությունների էլեկտրոնային համակարգ ներդնելը մեկն է այն հարցերից, որի լուծման համար հարկավոր են որոշակի նախապայմաններ՝ այլ մարմինների տվյալների բազաների հետ ինտեգրում և դրա շնորհիվ փաստաթղթերի նույնականացում, գործող համակարգի արդիականացում և այլն:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը փոխվարչապետին ներկայացրել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նորարարական շինարարական տեխնոլոգիա է կիրառվելու:

Նշված մեթոդով մինչև դեկտեմբերի 7-ը կառուցված ցուցադրական տունն իրականացվելու է էներգախնայող տեխնոլոգիաներով, որից հետո քննարկվելու է աղետի գոտու տարբեր բնակավայրերում մնացած տները նույն եղանակով կառուցելու հարցը:  

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարևորելով Քաղաքաշինության կոմիտեի  դերն ու նշանակությունը, վստահություն է հայտնել, որ առաջիկայում կառույցի գործունեության հետևանքով լուրջ արդյունքներ են արձանագրվելու և ներկայացված բոլոր ծրագրերը նպաստելու են մեր երկրի շենացմանն ու բարգավաճմանը: