Համագործակցության նոր սկիզբ
Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն այցելել է «Երևան, իմ սեր» հիմնադրամ, որը գործում է հենց հիմնադրամի միջոցներով վերականգնված շենքում (Սբ. Սարգիս եկեղեցու հարակից տարածքում, Իսրայելյան փողոցի վրա):
Այցն իրականացել է վերջերս Կոմիտեում տեղի ունեցած հանդիպման և համատեղ որևէ ծրագիր կյանքի կոչելու պայմանավորվածության շրջանակներում:
Ավետիք Էլոյանն ու հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը միասին շրջել են սենյակներով, ծանոթացել այն հատվածներին, որոնք անհատույց տրամադրվել են «Save the Children» միջազգային կազմակերպությանը, մասնագիտական գնահատական տվել կատարված աշխատանքներին:
(Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ կենտրոնը» հիմնադրվել է «Save the Children» կազմակերպության և «Երևան, իմ սեր» հիմնադրամի համագործակցության արդյունքում):
Շրջայցի ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը սկսել ճարտարապետական արժեք ներկայացնող, սակայն անմխիթար վիճակում գտնվող որևէ կառույց վերականգնելու ծրագրով: