ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


10.08.2018

Մետրոպոլիտենի զարգացման հեռանկարի մասին քննարկում Քաղաքաշինության կոմիտեում

Գործող կայարաններով պակասել է Երևանի մետրոպոլիտենի ուղևորատարությունը, իսկ նոր կայարանների շինարարությունը կապված է ֆինանսական հսկայական ծախսերի հետ: Մասնագիտական հանրության կողմից ոչ մեծ միջոցների ներդրմամբ հարցի լուծման հնարավոր տարբեր առաջարկներ են շրջանառվում:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգում մասնագիտական գործունեություն ծավալող, տասնյակ տարիներ մետրոպոլիտենի զարգացման ծրագրերով զբաղվող Նիկոլայ Դավթյանին:

Նիկոլայ Դավթյանը 1987-2001 թվականներին աշխատել է Երևանի մետրոպոլիտենում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: Նա ներկայացրել է Պահածոների գործարանի տարածքում նախատեսվող մետրոպոլիտենի <<Սուրմալու>> (<<Սուրբ Մարի>>) կայարանի, մետրոպոլիտենի զարգացման և վերափոխման հեռանկարների վերաբերյալ իր նախագծերը:

Մետրոպոլիտենի երկու՝ <<Սասունցի Դավիթ>> և <<Զորավար Անդրանիկ>> կայարանների միջև <<Սուրմալու>> նոր կայարանը հնարավորություն կտա <<Սուրմալու>>, <<Փեթակ>> առևտրի կենտրոններն ու Սևան փողոցը՝ ապահովել այլընտրանքային քաղաքային փոխադրամիջոցով, դա կնպաստի տվյալ տարածքների տրանսպորտային բեռնաթափմանը: