ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


01.08.2018

Երևանում անելիքները շատ են. Համագործակցության նոր սկիզբ

Քաղաքաշինության կոմիտեի և «Երևան, իմ սեր» հիմնադրամի  համագործակցությունից և մայրաքաղաքը կշահի, և հիմնադրամը կծառայի իր նպատակին»,- հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին է ներկայացրել հիմնադրամի կյանքի կոչած և ընթացիկ ծրագրերը:

Հիմնադրամը պատրաստ է դիտարկել Քաղաքաշինության կոմիտեից ստացված առաջարկը՝ Երևանի ճարտարապետական արժեք ներկայացնող որևէ կառույց վերականգնելու վերաբերյալ: Հին Երևանից մնացած կղզյակները կյանքի վերադարձնելու պայմաններից մեկը՝ շենքը հետագայում շահույթ չհետապնդող նպատակներով օգտագործելն է:  

Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը համագործակցելու և ծրագրեր մշակելու պատրաստակամություն հայտնեց: Առաջարկները գուցե դիտարկվեն ոչ միայն ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վերականգնման շրջանակներում: Երևանում անելիքներն, իսկապես շատ են՝ սկսած ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունից մինչև կանաչապատման հարցերը:

Հիմնադրամի կատարած աշխատանքն ավելի տեսանելի է Սբ. Սարգիս եկեղեցու և Փարաջանովի թանգարանի միջև գտնվող, Իսրայելյան փողոցի վրա վերականգնված շենքում, որտեղ և պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել առաջիկայում: