ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.07.2018

Շենքերի տվյալների բազայի ստեղծումն անհրաժեշտություն` պահպանման և ամրացման համար

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ընդունել է Ամերիկյան <<IMEG>> նախագծային խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Էդվին Նաջարյանին և ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Խաժակ Թովմասյանցին:

Էդվին Նաջարյանը նախ շնորհավորել է Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին պաշտոնի ստանձնման առիթով և մաղթել արդյունավետ գործունեություն, այնուհետ ներկայացնելով ընկերությունը, նշել է, որ այն մասնագիտացած է բարձրակարգ շինարարական համակարգերի, ենթակառուցվածքների, ծրագրերի կառավարման և շինարարության հետ կապված ծառայությունների մեջ:

<<Ընկերությունը ծրագրեր իրականացնում է նաև Հայաստանում: Մեր նպատակն է շենքերի ուսումնասիրությունն ու ամրացումը` երաշխավորելով բնակիչների ապահովությունը, շենքերի երկարակեցությունը: Այդ նպատակով պետք է ստեղծել շենքերի տվյալների բազա>>,- նշել է Նաջարյանը, առաջարկելով համատեղ աշխատանքի դեպքում մասնագետների վերապատրաստման դասընթացների իրականացում:

Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշել է, որ ներկայացված ծրագիրը իրատեսական և իրագործելի է Հայաստանում, միաժամանակ կարևորելով հայաստանյան մասնագետների ներգրավվածությունը:

Պարոն Էլոյանը <<IMEG>> նախագծային ընկերությանը առաջարկել է սեղմ ժամկետներում ներկայացնել մանրամասն աշխատանքային պլան, ներառելով համագործակցության հստակ ուղղություն:

<<Հաշվի առնելով ընկերության ուղղվածությունը կարծում եմ, որ աշխատանքներին կարող ենք ներգրավել նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներին, օգտագործելով նրանց ներուժը` նպաստել պրակտիկ գիտելիքների ձեռբերմանը>>,- խոսքն ափոփելով նշել է Ա. Էլոյանը:

Նշենք, որ <<IMEG>> նախագծային ընկերությունը այդ ոլորտում գործունեություն ծավալող Ամերիկյան 5 խոշոր ընկերությունների ցանկում է: