24.07.2018
Վարչապետի որոշմամբ նշանակվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Անահիտ Հախումյանը, ով նախկինում զբաղեցնում էր Կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը նշանակվել է Կոմիտեի նախագահի տեղակալ:
Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 23-ի ՀՀ <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> օրենքի 4-րդ հոդվածի համաձայն քաղաքաշինության կոմիտեն հանդիսանում է ՀՀ կառավարության ենթակա մարմին: