ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.07.2018

Ավստրիական ընկերությունը հետաքրքրված է հայկական շինարարական շուկայով

Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Եվրոպայի առաջատար շինարարական ընկերություններից մեկի՝ ավստրիական <<STRABAG  International>> կոնցեռնի ներկայացուցիչներին, Հայաստանի շինարարների միության և Միջազգային շինարարների միության (Մոսկվա) նախագահներին, կառույցների պատվիրակության այլ անդամների:

Հանդիպման ընթացքում ընկերության պատասխանատու Ռաշենգորֆեր Յուրգենը, որը հանդիսանում է Ռուսաստանի և մերձավոր արտասահմանի երկրների տարածաշրջանային վարչության ղեկավարը, ներկայացրել է ընկերության գործունեությունը, աշխարհագրությունն ու ուղղությունները: Նա նաև նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան շինարարական շուկայով և նպատակ ունի մասնակցելու մրցույթների, ծավալելու գործունեություն:

Հայաստանի շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մեծ է որակյալ ինժեներ-ճարտարագետների պահանջը.  քննարկվել է համագործակցության ընթացքում ԲՈւՀ-ի լավագույն շրջանավարտների արտերկրում վերապատրաստվելու հարցը:

Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնելով հյուրերին, կարևորել է առաջատար ընկերության մուտքը հայկական շուկա: Միաժամանակ նշել է, որ մեր երկրում առաջնային է շենքերի սեյսմակայունության բարձրացումը, դպրոցաշինությունն ու սոցիալական բնակարանային ֆոնդի կառուցումը: