ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.07.2018

«Այսօր արդեն մեր երկարամյա պայքարն իրավական հիմքեր ունի». «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճին տրվել է հուշարձանի կարգավիճակ

Այսօր կայացել է ճարտարապետ Կարեն Բալյանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ» գրքի շնորհանդեսը: Այն «Տատլին» հրատարակչության արդեն չորրորդ գիրքն է՝ նվիրված հայաստանյան կառույցներին:

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի մասին խոսելիս Կարեն Բալյանը շեշտել է, որ այն հայ ճարտարապետի, հայ կոնստրուկտորի քրտինքով է ստեղծվել: Սա ազգային արժեք է, որը ժամանակին եղել է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, սակայն հետո հանվել էր և հայտնվել ոչնչացման եզրին: Գրքի հեղինակն ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակին կառույցը քանդելու դեմ իրականացված ակցիային:
«Այսօր արդեն մեր երկարամյա պայքարն իրավական հիմքեր ունի»,- բացման խոսքում ասել է Կարեն Բալյանը:

Ուշագրավ է, որ գրքի շնորհանդեսի նախօրեին՝ հունիսի 11-ին, ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստի օրակարգում մի շարք կառույցների թվում ներառված է եղել նաև Երևան քաղաքի «Մոսկվա» ամառային կինոթատրոնին՝ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Արդյունքում՝ տրվել է դրական եզրակացություն:

Փաստորեն այդ եզրակացությամբ վերականգվել է կառույցի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակը, որը պահպանվելու է մինչև «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում» ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկվելը (նույն կարգավիճակով):

Հիշեցնենք, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը ՀՀ կառավարության` 2010 թվականի համապատասխան որոշմամբ հանվել էր Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկից: Շրջանառվում էր կառույցի տեղում Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին վերականգնելու հնարավոր տարբերակը:

«Գեղարվեստական հայտնություն»՝ հենց այսպես են ժամանակին բնորոշել Մոսկվա կինոթատրոնի 850 տեղանոց ամառային դահլիճը, որը հայտնի ճարտարապետներ Սպարտակ Կնտեխցյանի և Թելման Գևորգյանի ստեղծագործությունն է: