ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


10.07.2018

Բացվելու է «Քարերի Պոեզիա. Անի» խորագրով ցուցահանդեսը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» սրահում հուլիսի 11-ին ժամը 17.00-ին տեղի է ունենալու «Քարերի Պոեզիա. Անի» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսն իրականացվում է «Անադոլու քյուլթուր»-ի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Նորվեգիայի Մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) համագործակցությամբ: Ներկայացված են լինելու Հայաստանի և Թուրքիայի մի խումբ փորձագետների ջանքերի շնորհիվ հավաքագրված, 2016թ. ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված, հնագույն Անի քաղաքի շրջակայքի ճարտարապետական ժառանգությունը։

Բացմանը մասնակցելու են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, Վերականգնող ճարտարապետ, Թուրքիայի Մշակութային ժառանգության պահպանության ասոցիացիայի նախագահ Յավուզ Օզքայան, Նորվեգիայի մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) նախկին տնօրեն Կարստեն Պալուդան-Մյուլլերը,  Ճարտարապետության և քաղաքաշինության պատմության և տեսության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արմեն Կազարյանը:    

Հասցեն՝ ք.Երևան, Կառավարական շենք N 3, մուտքը՝ Հանրապետության փողոցի կողմից:

Մուտքն ազատ է: