Քաղաքաշինական խնդիրները` ուշադրության կենտրոնում
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անահիտ Հախումյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ ղեկավար Սիրեկան Օհանյանը, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության դեպարտամենտի դեկան Սարգիս Թովմասյանը, «Հայնախագիծ» ինստիտուտի ճարտարապետ Սաշուր Քալաշյանը և ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը:
Խորհրդակցության մասնակիցները նախ ներկայացրել են ոլորտում առկա խնդիրներն, այնուհետ` առաջարկություններ դրանց լուծման հնարավոր եղանակների վերաբերյալ:
Պարոն Էլոյանը կարևորելով բարձրացված հարցերն ու կիսելով մասնակիցների մտահոգությունը նշել է, որ արված առաջարկությունների համատեքստում` առաջիկայում կկազմակերպվի նոր քննարկում: