ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.07.2018

<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքը 20 տարեկան է

1990 թվականի սեպտեմբերին ՀԽՍՀ Պետական շինարարական կոմիտեն վերակազմավորվել և անվանվել է Շինարարության նախարարություն, որը 1995 թվականին ոլորտի այլ կառույցների հետ կազմավորվեց Քաղաքաշինության նախարարության:

Նոր կառույցի առջև բարդ խնդիրներ էր դրվել՝ ազատ տնտեսական շուկայական պայմաններում պետք էր կառավարել և համակարգել քաղաքաշինության ոլորտը:

Առաջացել էր հայեցակարգ ունենալու պահանջ, որը թույլ կտար Խորհրդային Հայաստանի շինոլորտը սահուն փոխադրել նորանկախ հանրապետության համապատասխան բնագավառ: Հայեցակարգը պետք է տար նաև ցավոտ հարցերի պատասխանը. Սպիտակի երկրաշարժից պետք էր եզրակացություն անել՝ շինարարական նորմերի վերանայում, վերահսկողություն, փորձաքննություն:

Հասունացել էր «Քաղաքաշինության մասին» օրենք ունենալու պահանջը:

1997 թվականին ԱՊՀ երկրների շինարարության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհուրդը՝ անդամ երկրներին հանձնարարել էր մշակել քաղաքաշինական խարտիա, և այն ժամանակ, բացի Հայաստանից, ոչ մի երկիր քաղաքաշինության ոլորտի կագավորման հարցերին չէր անդրադարձել:

Գիտակցելով քաղաքաշինության դերն ու կարևորությունը՝ դեռևս 1997 թվականին «Քաղաքաշինության մասին» օրենքը հաստատման էր ներկայացվել, սակայն ՀՀ նախագահն այն չէր ստորագրել:

Դրան հետևել էր այն տարիներին բացառիկ մի երևույթ՝ օրենքի լրամշակված նախագիծը հրապարակվել էր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում՝ հանրային լայն քննարկման նպատակով:

Ուղիղ երկու տասնամյակ առաջ՝ 1998 թվականին, հանրային քննարկումներից և որոշ փոփոխություններից հետո, քաղաքաշինության ոլորտը վերջապես օրենք ունեցավ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ օրենքում գրված բոլոր հիմնական դրույթները հետագայում տեղ են գտել ԱՊՀ երկրների քաղաքաշինական կոդեքսների մեջ:

Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանը քաղաքաշինության կոդեքսն ընդունել է 2004 թվականին:

«Քաղաքաշինության մասին» օրենքի ընդունումից արդեն բխել է համապատասխան կառուցվածքների՝ տեսչության և դրա տարածքային ստորաբաժանումների, լիցենզավորման կենտրոնի ստեղծումը:

Ըստ օրենքի` ոլորտում տարանջատվել են տարբեր մարմինների գործառույթներն ու պատասխանատվությունը՝ Քաղաքաշինության նախարարության (որպես կառավարման մարմնի), տեղական ինքնակառավարման մարմինների և ձևավորվող մարզպետարանների միջև:

Օրենքի ընդունումը թույլ տվեց սեղմ ժամկետներում կառավարության որոշումներով կանոնակարգել քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերին առնչվող (լիցենզավորում, ինժեներական հետազննումներ, տարածական պլանավորման և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում, փորձաքննություն, համաձայնեցում, հաստատում, ճարտարապետահատակագծային առաջադրանքի, շինարարության և քանդման թույլտվությունների տրամադրում, շինարարության ավարտի փաստագրում, հսկողության և վերահսկողության իրականացում և այլն) խնդիրները:

Երկու տասնամյակների ընթացքում` ժամանակի հրամայականին համապատասխան, կատարվել են փոփոխություններ ու լրացումներ, սակայն պահպանվել է հիմնական գաղափարը` իրավահարաբերությունների կարգավորումը քաղաքաշինական գործունեության սուբյեկտների միջև:

Ընդ որում, լիազորությունների հնարավոր ամբողջական շրջանակը փոխանցվել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ որպես ազատական հարաբերություններին և իշխանության ապակենտրոնացմանը բնորոշ սկզբունք:

Բացի այդ, միայն օրենքի և դրա կիրարկումն ապահովող այլ նորմատիվ իրավական ակտերի շնորհիվ է հնարավոր ապահովել մեր երկրի տարածքների ու բնակավայրերի կայուն զարգացումը, կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացումը, քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետական լուծումների ընտրությունը, որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցությունը:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի մշակման հիմքում կանգնած են եղել ոլորտի նվիրյալներ ու պատասխանատուներ՝ Ֆելիքս Փիրումյանը, Ռոմեո Ջուլհակյանը, Սարգիս Թովմասյանը, Սուրեն Կարապետյանը, Լևոն էլոյանը, Գագիկ Գյուրջյանը, Սուրեն Բուրխաջյանը և այլք: