ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


06.06.2018

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտում

Այսօր քաղաքաշինության կոմիտեի նախագահի անունից Կոմիտեի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական Արմեն Մինասյանը հանդիպել է բրիտանացի քաղաքաշինարար Գոռանա Շեֆերդին և ճարտարապետ Փոլ Կալլիգանին, ովքեր երկօրյա այցով Հայաստան են ժամանել՝ բրիտանական բիզնես պատվիրակության շրջանակում՝ խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ:

Հանդիպումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական և ներդրումային ծրագրերի զարգացման համատեքստում, որը դեռևս 2017 թ. սեպտեմբերին կարևորել էր ՄԹ վարչապետ Թերեզա Մեյը:

Ողջունելով հյուրերին, Ա. Մինասյանը առանձնացրել է երեք ուղղություն՝ կարևորելով քաղաքաշինական լքված տարածքների և միջազգային փորձի ներդրմամբ՝ քաղաքային մաշված հյուսվածքների վերակենդանացումը, երկու երկրների ճարտարապետների միավորումների՝ Հայաստանի ճարտարապետների պալատի և Անգլիական RIBA-ի(բրիտանացի ճարտարապետների արքայական միավորում), ինչպես նաև՝ Հայաստանի և Մեծ Բրիտանացի մասնագիտական մասնավոր հատվածների համագործակցությունը:

Այս առումով անդրադարձ է արվել մասնագիտական շրջանակների համար թեմատիկ սեմինարների, վարպետաց դասերի, ինրպես նաև՝ համատեղ ուժերով ցուցահանդեսների կազմակերպմանը՝ փորձի փոխանակման ակնկալիքով:

Բրիտանացի մասնագետները չթաքցնելով իրենց հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ, պատրաստակամություն են հայտնել վերը նշված ուղղություններով փուլային համագործակցություն սկսելու համար, նշելով, որ ապագայում, ճանաչողական նպատակով համատեղ հանդիպման կազմակերպմամբ էլ կարելի է քաղաքաշինական հստակ ծրագրերի ուսումնասիրության ու հայեցակարգի մշակման փորձի սկիզբը դնել: