ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.06.2018

Նարեկ Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի քաղաքաշինարարներին և ուրբանիստ-ինժեներներին

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ճանաչողական այցի շրջանակներում ընդունել է Ֆրանսիայի քաղաքաշինարարների և ուրբանիստ-ինժեներների պատվիրակությանը՝ Հայաստանի քաղաքաշինության ոլորտին ծանոթանալու և հնարավորության շրջանակներում ֆրանսիական փորձը մեր երկրում ներդնելու համատեքստում քննարկումներ կազմակերպելու համար:

Շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպում-դասախոսության ընթացքում Նարեկ Սարգսյանը մանրամասն ներկայացրել է և՛ հայ քաղաքաշինության պատմությունը, և՛ ժամանակակից քաղաքաշինության հիմնահարցերը՝ պատասխանելով ֆրանսիացի մասնագետներին հետաքրքրող հարցերին, պարզաբանումներ տալով, թե ֆրանսիացի փորձագետները Հայաստանում որ կոնկրետ թեմայի կամ ուղղության շրջանակում կարող են իրենց մասնակցությունն ունենալ:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքաշինարարների հանդիպումները պարբերական դարձնելու և հետագա համագործակցության շուրջ: