ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


22.05.2018

Շինարարության որակի և ժամկետների ապահովումը առաջնահերթ պիտի լինի

Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեում շինարարական ընկերությունների ներկայացուցիչների, տեխնիկական հսկողություն իրականացնողների և նախագծողների մասնակցությամբ տեղի է ունեցել ընթացիկ շինաշխատանքներին վերաբերող խորհրդակցություն, որը վարել է ՀՀ քաղաքաշինութայն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը:

Ա. Ղուլարյանը համառոտ անդրադարձել է շինարարության ընդհանուր սկզբունքներին՝ հատկապես կարևորելով մրցույթների գնային առաջարկների, ինչպես նաև` նախագծային և տեխնիկական հսկողության հետ կապված խնդիրները:

Մասնավորաբար, քննարկման առարկա են դարձել գնային ցածր, ոչ իրատեսական առաջարկների հնարավոր ազդեցությունը որակի վրա:

Քննարկման ժամանակ շինարարական ընկերությունների պատասխանատուները ներկայացրել են շինարարության ընթացքում հանդիպող հիմնական խնդիրները, դրանց լուծման համար խոչընդոտ հանդիսացող պատճառներն ու կարգավորման ուղիները՝ միաժամանակ աշխատանքային կարգով տեղեկատվություն տալով իրենց ստանձնած պարտավորությունների կատարողականի վերաբերյալ:

Քննարկման ավարտին Ա. Ղուլարյանը նշել է, որ արդի պայմաններում, անհրաժեշտություն է շինարարական ծրագրերի նախապատրաստական փուլում բարձրորակ ու արդիական նախագծային փաստաթղթերի ձեռքբերման ապահովումը, մրցույթի մասնակիցների կողմից ոչ իրատեսական, նվազագույն գնային առաջարկների բացառումը, շինարարության ընթացքում հսկողական այցելությունների և կանխարգելող միջոցառումների կիրառմամբ տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնողների մասնագիտական կարողությունների լիարժեք օգտագործումը:

Կարևորվել է նմանատիպ հանդիպումների պարբերական անցկացումը` հավասար պայմաններ ստեղծելու և մրցակցություն ապահովելու, ինչպես նաև՝ շինարարության ընթացքի կազմակերպման կարգապահական կանոնների կիրառման համար:

Ամփոփելով հանդիպումը, Ղուլարյանը քաղաքաշինության կոմիտեի անունից շեշտադրել է, որ բոլորի համար առաջնահերթ պետք է լինի շինարարության որակի և ժամկետների ապահովումը, իսկ պետական բյուջեից հատկացված յուրաքանչյուր դրամ պետք է ծառայեցվի իր նպատակին: