Արձանագրվել է շինարարության ծավալների աճ
2017 թվականին շինարարության ոլորտում 2016 թվականի համեմատ արձանագրվել է աճ: Եթե համեմատելու լինենք 2017 թվականի շինարարության ամենամսյա ծավալները 2016 թվականի համապատասխան ժամանակահատվածի հետ, ապա նկատելի է, որ 2017 թվականի առաջին վեց ամիսներին շինարարության ծավալները ունեցել են բացասական բալանս (5- 20% նվազում), իսկ հուլիս ամսից սկսած` գրանցվել է աճ (4.6-10.4% աճ): Արդյունքում` 2017 թվականին տարեկան կտրվածքով, արձանագրվել է շինարարության ծավալների 2.2% աճ:
2017 թվականի շինարարության ինդեքսները 2016 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ
2017 թվականին ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2018 թվականի առաջին եռամսյակում շինարարության ծավալներն էլ ավելի մեծ աճ ապահովեցին արդեն 2017 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ, այն հասցնելով 23%-ի:
2018 թվականի 1-ին եռամսյակի շինարարության ծավալներն ըստ ֆինանսավորման աղբյուրների
(2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ %)
Ընդամենը 44 521.9 մլն ՀՀ դրամ 123.0%
այդ թվում `
պետական բյուջեի 12 584.8 182.1%
միջազգային վարկերի 9 491.2 2.3 անգամ
մարդասիրական օգնության միջոցների 691.8 6.3 անգամ
կազմակերպությունների միջոցների 22 132.7 108.1%
բնակչության միջոցների 8 869.9 109.7%
համայնքների միջոցների 242.7 38.2%